ՈՒկրաինան ընդունել է 30 օր տևողությամբ անհապաղ ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների արդյունքներով ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Սակայն այդ քայլի իրականացման համար կպահանջվի Ռուսաստանի համաձայնությունը։